Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր՝ ապրիլի 25-ի վաղ առավոտից, շարունակվում է մարդկանց հոսքը (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր մեծ մասամբ հուշահամալիր են այցելում տարբեր աշխատանքային կոլեկտիվներ, պաշտպանության նախարարության ու ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:
Անմար կրակի մոտ ծաղիկների բարձրությունը անցնում է 1,5 մետրից: