News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներից Գեորգ Սաֆարյանը շարունակում է  հացադուլը, առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբաններից Հայկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, իրենք հնարավորություն չեն ունեցել տեսակցելու իրենց պաշտպանյալների հետ: Մյուս շաբաթ կանդրադառնան իրենց գործողություններին,  Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնելուն:

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների փաստաբաններից Գեւորգ Դավթյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հավանական է, որ ՀԽ անդամներին ազատեն: «Իրենց նպատակը ապրիլի 24-ին նրանց արգելելն էր որեւէ գործողություն անել, որոշ ժամանակ անց հնարավոր է իրենց ազատ արձակեն, ոչ թե քրգործը կարճեն, այլ ուղղակի կալանքից հանեն: Այս կարծիքը շատ տարածված է նաեւ հասարակության մեջ, լրատվամիջոցներում, հնարավոր է լինի, հնարավոր է նաեւ դրա հակազդեցությունը լինի եւ ազատ չարձակեն»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն են իրականացնում: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուքասզյանը: Ապրիլի 9-ին նրանցից 5-ին կալանավորվել են: Իսկ Արամ Հակոբյանի դեպքում կալանքի փոխարեն ընտրվել է խափանման միջոց գրավը:

Իր հերթին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ