Իսրայելցի ոստիկանները արեւելյան Երուսաղեմում անցակետի մոտ գնդակահարել են պաղեստինցի դեռահասին:
Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ, դեռահասը վազել է սահմանապահների ուղղությամբ՝ ցանկանալով հարվածել նրանց: Նրա ձեռքին դանակ եւ տապար է եղել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան, Ալ-Զաիմ անցակետում: Իսրայելի ոստիկանությունը լուսանկարել է դանակն ու տապարը, որոնցով զինված է եղել տղան: