News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության Հելսինկիի Հանձնաժողովի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսում կայացել է «Հայոց ցեղասպանությունն ու Արդարության 100-ամյա անպատասխան պահանջը» թեմայով լսում՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Քրիսթոֆեր Սմիթի գլխավորությամբ։

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Քննարկմանը մասնակցել են թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Քրիքորյանը, Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Փրոդրումոն։

«Այս լսումը ոչ թե ուղղված է Թուրքիայի դեմ, այլ, հակառկը, այն սատարում է թուրք ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ փորձում է ընդդիմանալ պետության կողմից տարվող ժխտողականության քարոզչությանը»,- ասել է հանրապետական սենատոր Սմիթը։ Վերջինիս խոսքով, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է անկախ լինի։ «Մենք պետք է կարողանանք նայել թուրքերի աչքերի մեջ եւ ասենք, այո մենք ընկերներ են, դաշնակիցներ ենք, բայց Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունվի եւ հաջորդ սերունդները պետք է սովորեն ճշմարիտ պատմությունը»։ Նա հիասթափեցնող է  անվանել Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելը։

Թաներ Աքչամն իր հերթին նշել է, թե ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կարեւոր է թուրք ժողովրդի համար։ «Թուրքիան այժմ աշխարհին է ներկայանում ժխտողական դեմքով, մինչդեռ կա այլ Թուրքիա, որի քաղաքացիները պատրաստ են ընդունել սեփական պատմությունը եւ ձերբազատվել անցյալի սեւ բծից։»,- նշել է նա։

Լսումներին ներկա է եղել նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ