News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրյուսելի քաղաքային ժողովի 3 պատգամավոր ապրիլի 24-ին «խանգարել են» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգող լռության մեկ րոպեն։ Կամ առնվազն դա այդպես է բացատրել թուրք լրագրող Սելիմ Էրյամանը, որը այդ թեմային անդրադարձել էր Zaman Belcika պարբերականում, տեղեկացնում է բելգիական Le Soir թերթը։

Պատգամավորներ Շեւքեթ Թեմիզը, Քոյունչու Հասանը եւ Էմին Օզքարան, տեսնելով, որ հայտնվել են մամուլի էջերում, հղումը տեղադրել էին սոցցանցերում։ Էրյամանը մասնավորապես գրում է, որ այդ 3 պատգամավորների լոբբինգի շնորհիվ խորհրդարանի նախագահը չի օգտագործել ցեղասպանություն եզրը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել ոչ թե հայերի, այլ  Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը։

Իրականում իրավիճակը ավելի խրթին է, գրում  է թերթը։ Իրականում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելու առաջարկն արել է պատգամավոր Զոե Ժենոն։  Պատգամավորներից ոչ մեկը դեմ չէր, բացի նշված երեքից։ Չնայած խանգարելու նրանց փորձերին՝ լռության րոպեն հայտարարվեց, եւ նրանք ստիպված եղան լքել դահլիճը՝ իրենց խմբակցությունը անհարմար վիճակի մեջ դնելով։

Խմբակցության իրենց գործընկերների արարքի տհաճ ազդեցությունը փորձել է շտկել քաղաքային խորհրդի խոսնակ Շառլ Պիկեն։ Նա հայտարարեց, որ յուրաքանչյուրը, ըստ հայեցողության, մեկ րոպե լռությամբ կարող է հարգել ցեղասպանության կամ Միջերկրական ծովում զոհված միգրանտների հիշատակը։ Այդուհանդերձ, Զոե Ժանոն դատապարտեց այդ որոշումը՝ որակելով այն իբրեւ հաշտվողական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ