News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խմբի եւ եվրոպական արժեքներն առաջ մղող ուժի գործունեությունը՝ ուղղված մարդասիրության եւ ժողովրդավարության բարձրագույն արժեքների սատարմանն ու տարածմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է ս.թ. ապրիլի 15-ին ԵԺԿ-ի եւ անձամբ պարոն Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում: Նախագահը երախտագիտությամբ է նշել նաեւ ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից ս.թ. մարտի 3-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւը, որով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին ու սկզբունքներին իր հավատարմությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեկ ամիս առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ քաջալերեց նրանց ու ԵՄ կառույցներին՝ նպաստելու այդ հանցագործության ճանաչմանը: Այս բոլոր քայլերը եւ այն երկրների արձագանքները, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխանություն են կազմում, նախագահի խոսքով, իրենց գնահատելի ներդրումն ունեցան եւ մեծ ազդակ հաղորդեցին անցյալ դարասկզբին իրականացված հանցագործության ճանաչման ու դատապարտման գործին:

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երեւան այցելելու եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակցության հրավերի համար: Նա ընդգծել է, որ իր համար ապրիլի 24-ի հիշատակի արարողությունը չափազանց հուզիչ էր: ԵԺԿ նախագահը նշել է, թե երեկ նաեւ այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում եւ այժմ ցանկանում է նույնը կրկնել՝ իր համար անչափ կարեւոր է հիշողությունը, բայց նույնքան կարեւոր է հաջորդ քայլը՝ հաշտեցումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը եւ ԵԺԿ նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարին, ինչպես նաեւ առաջիկայում Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստության հետ կապված հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ ձեւավորված սերտ համագործակցության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ