News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնկացելու նպատակով:

Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:

Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:

Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից: Հունաստանի խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:

Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ