News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահին եւ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւային:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով եղբայր ժողովրդի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած պատմական ուղուն՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նրանց միավորում են ոչ միայն բազմաթիվ ընդհանրությունները, այլեւ երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ցավը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այս տարի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությանը եւ շեշտել, որ այսուհետ Հայաստանն անելու է հնարավորը, որպեսզի ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի եւ դատապարտի ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է նոր հանցագործության:

Ասորական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության կապակցությամբ եւ իրենց հերթին կարեւորել ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման գործում ջանքերի համախմբումը: Հյուրերը նաեւ շնորհակալություն են հայտնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով այսուհետ ամեն տարի մարտի 24-ին երեք եղբայրական ազգերի՝ հայերի, հույների եւ ասորիների ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Ամենաշատ