Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության ընթացքում զոհված մեկ ու կես միլիոն տղամարդկանց, կանանց ու երեխաներին եւ իրենց տներից հարկադիր տեղահանված միլիոնավոր մարդկանց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով մասնակցել է Քալիֆորիայում անցկացված «Անցավ հարյուր տարի» վերատառությամբ հիշատակի արարողությանը: Այսօր ես հազարավոր հայ ընտրողների կողքին եմ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ հիշելով զոհվածներին», - հավելել է նա:
NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 24-ին Լոս-Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթ է կազմակերպվել, որին ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել: