News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երեւանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձեւը փոխանցել է Հանրապետության Նախագահին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար շատ կարեւոր է մշտապես շփվել երիտասարդական շրջանակների հետ, որովհետեւ դա լավ հնարավորություն է ծանոթանալու առաջնորդների նոր սերնդի հետ:

«Վստահ եմ՝ կանցնի որոշ ժամանակ, եւ ձեզնից շատ-շատերին կտեսնենք եվրոպական կարեւոր հարթակներում լուրջ հարցեր քննարկելիս: Գիտեմ, որ ընդունել եք Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, ինչի համար եւ՛ ուրախ եմ, եւ՛ շնորհակալ: Շնորհակալ եմ, որովհետեւ այդ խնդիրը հայ ժողովրդի համար՝ Հայաստանում ապրող եւ աշխարհի բոլոր ծայրերում, շատ կարեւոր է: Ուրախ եմ, որովհետեւ երիտասարդ սերունդն էլ է շատ լավ պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիությունը, անտարբերությունը եւ ուրախ եմ, որ դուք կարեւորում եք ապրել ցեղասպանություններից, մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհում: Դա չափազանց կարեւոր է: Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք, որ Երեւանում ընդունել եք շատ կարեւոր բանաձեւ եւ հավատարի՛մ մնացեք ձեր համոզմունքին»,-երիտասարդներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը ցավով է նշել, որ աշխարհում, այդ թվում ՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ նման հանցագործությունների վտանգ դեռեւս գոյություն ունի, եւ դրա դեմ պայքարն այսօր էլ արդիական է:
Երիտասարդները Նախագահ Սերժ Սարգսյանին վստահեցրել են, որ այդ պայքարում իրենք էլ, ինչպես այս օրերին Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր կազմակերպությունների եւ տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հայ ժողովրդի կողքին են, եւ իրենց աջակցությունը շատ ազնիվ ու անկեղծ է:

Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի եվրոպական օրակարգին, ինչպես նաեւ միջազգային արդի մարտահրավերներին, դրանք համատեղ հաղթահարելու հնարավորություններին եւ մի շարք այլ թեմաների:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Ամենաշատ