News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը:

Վարչապետը կարեւորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի եւ Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում հաստատված փոխգործակցությունը եւ կարեւորել երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը, խորհրդարանական կապերի ամրապնդումը:

Զոի Կոնստանդոպուլուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ որպես Հունաստանի խորհրդարանի նախագահ շարունակելու է իր ներդրումը բերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Տիկին Կոնստանդոպուլուի խոսքով՝ հայ-հունական բարեկամական հարաբերություններն ունեն պատմական արմատներ, որոնք երկու երկրների կապերի զարգացման լավ հիմք են: Հունաստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հունաստանն իրեն համարում է Հայաստանի դաշնակիցը եւ կարեւորել միջազգային կառույցներում փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ու իշխանական թիմը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր (ֆոտո)
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության...
Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը
Պատմության այդ ողբերգական էջը, ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը...

Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս ՀՀ-ի ներսում. Սերժ Սարգսյան
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև...
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է...
Ամենաշատ