News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց հիշատակի սուրբ պատարագ, որին ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բրյուսելում գործող ՀՀ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ:

Պատարագի մասնակիցներն այնուհետեւ քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիված խաչքար-հուշարկոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին Բելգիայի Սենատի նախագահ, տիկին Քրիսթին Դեֆրեյնը, Բելգիայի կառավարության եւ խորհրդարանի անդամներ, քաղաքային եւ շրջանային իշխանությունների ղեկարվաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Իր ելույթում տիկին Դեֆրեյնը նշեց, որ նույն օրը Բելգիայի խորհրդարանականները Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ընդլայնված նիստի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ դեսպան Մարգարյանը, ով, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իր խոսքում մասնավորապես շեշտեց, որ «վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ թուրքական ժխտողականությունը չունի ոչ միայն ապագա, այլեւ նույնիսկ ներկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ