News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Ստոկհոլմի Ստուրշիրկա մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ հիշատակի արարողություն:

Արարողությանը մասնակցեցին Շվեդիայի քրիստոնեական բոլոր հարանվանու-թյունների առաջնորդները, կառավարության անդամներ, պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Շվեդիայի վարչապետին էր ներկայացնում էներգետիկայի նախարար Իբրահիմ Բայլանը։

Շվեդիայում Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիների հովիվները մատուցեցին պատարագ, որին հաջորդեց էկումենիկ հոգեհանգստյան կարգը։

Շվեդական եկեղեցու առաջնորդ, Ուպսալայի արքեպիսկոպոս Անտյե Յակելենը ընթերցեց աստվածաշնչյան հատվածներ, որին հաջորդեցին սաղմոսերգություն եւ ծիսական աղոթքների եւ քարոզների ընթերցում Շվեդիայում հույն ուղղափառ եկեղեցու, ասորական ուղղափառ եկեղեցու, կաթողիկե համայնքի, էկումենիկ եկեղեցու առաջնորդների կողմից: Շվեդիայի քրիստոնեական խորհրդի գլխավոր քարտուղար Կարին Վիբորնը եւ Ստոկհոլմի եպիսկոպոս Էվա Բրուննեն ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմությունը եւ շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի մարդասիրական գործունեությունը։

Արարողությունը բացվեց եւ եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով, հնչեց նաեւ շվեդ հոգեւոր երաժշտություն՝ Գունիլլա Բիրկեդալ Լինդբերգի եւ Էվա-Մարիա Մունքի կատարմամբ։

Երեկ նաեւ Սերգելս Թորյե հրապարակում ասորական եւ հունական համայնքների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդարձակ հանրահավաք:

Հանրահավաքին ելույթով հանդես եկան Շվեդիայի Ձախ կուսակցության առաջնորդ Յունաս Սյոստեդտը, Լիբերալ կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Բիրգիտա Օհլսոնը, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության արտաքին քաղաքականության գծով խոսնակ Սոֆիա Դամմը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանական Մաթիաս Տեգները, Շվեդական ՓԵՆ կազմակերպության նախագահ Օլա Լարսմոն, Շվեդիայում հայկական, ասորական եւ հունական համայնքների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ