News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտ կողմերի համար կանխամտածված մեծամասշտաբ պատերազմի հիմքեր չկան, սակայն անհանգստության լուրջ պատճառ կա հնարավոր չկանխամտածված էսկալացիայի կապակցությամբ։ Այդ մասին առցանց մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է Լոնդոնի արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցին կից ժամանակակից Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Բրոյերսը՝ անդրադառնալով NEWS.am-ի թղթակցի՝ Ադրբեջանի կողմից  հրադադարի ռեժիմի խախտման դեպքում հնարավոր մեծամասշտաբ պատերազմի բռնկման վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ ԵՀԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը խիստ սահմանափակ է։  «Մանդատում են դեսպան Կասպշիկը եւ 5 դաշտային օգնականներ, որոնք պետք է կողմերին զգուշացնեն իրենց տեղաշարժի մասին։ Համեմատեք դա Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելության վերահսկողության տակ գտնվող 200 դիտորդների եւ 3 դաշտային ծառայությունների հետ։ Այսօր առաջվա պես հայ եւ ադրբեջանցի հրամանատարների կամ ՊՆ-ների միջեւ  անմիջական  կապ չկա,  եւ  համապատասխանաբար իրավիճակը տեղերում կարող է հանգեցնել սխալ ընկալման, ոչ ադեկվատ արձագանքի եւ չկանխամտածված էսկալացիայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ