News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը նշել է, որ տպավորված է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում տիկին Դինգիզյանի ազդեցիկ ելույթով, որը մեծ տպավորություն է թողել ֆորումի ոչ միայն հայ, այլեւ օտար մասնակիցների վրա: ԱԺ նախագահի խոսքով՝ ֆորումի նպատակը Ցեղասպանության վերհիշումն ու դատապարտումն է. արդեն 100 տարի հայ ժողովուրդը պայքարում է ժխտողականության դեմ:

ԱԺ նախագահը նշել է, որ յուրաքանչյուր հայ ունի Ցեղասպանության հետ կապված իր պատմությունը, եւ ամեն հայ պայքարում է, որ աշխարհում այդ պատմությունը չկրկնվի. կանխվեն ցեղասպանությունները: Նա փաստել է, որ գլոբալ ֆորումի անցկացումը միջոցառումների հսկայական շարքի սկիզբն է. բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու աշխարհի տարբեր ծայրերում, քանի որ ֆորումի կոչը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանություններին, որտեղ էլ դրանք լինեն:

Իզաբել Դինգիզյանն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երեւանում եւ մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նա ԱԺ նախագահին ներկայացրել է իր տպավորությունները գլոբալ ֆորումից, ոգեկոչման միջոցառումներից: Տիկին Դինգիզյանը, խոսելով շվեդահայ համայնքի մասին, կարեւորել է հայկական դեսպանատան դերը եւ ցանկություն հայտնել սերտացնելու հայ-շվեդական խորհրդարանական կապերը: Նա նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ