News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապացուցել է, որ վաստակել է ինքնորոշման եւ անկախության իր իրավունքը, եւ որ կարող է ինքնուրույն կառավարել իր երկրը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռ, «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը։

«Կա նաեւ լեգիտիմություն, որպեսզի այդ ազգը ներկայացվի ՄԱԿ-ում։ Սակայն այդ հարցի շուրջ պետք է փոխհամաձայնության գալ։ Իսկ ներկա պահին մյուս մեծ ազգերը այդ երկխոսության համար հնարավորություններ չեն առաջարկում»,- շարունակեց նա։

Անդրադառնալով  հարցին, թե  չի՞ վախենում արդյոք Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում, Վուդրո Վիլսոնի ծոռը նշեց. «Ո՛չ, քանի որ ես չեմ սիրում մարդկանց, որոնք փորձում են իշխել մյուսների վրա։ Ես հավատում եմ ազգերի իրավահավասարությանը։ Ազգերի միջեւ պետք է երկխոսություն լինի։ Մենք պետք է մտնենք այդ նոր դարաշրջան, որը կգործի համաձայն ազգ-պետության Վեսթֆալյան համակարգի. որոշ ազգերի համար դա շահավետ կլինի, որոշների համար՝ ոչ»։ 

Նրա խոսքով Լեռնային Ղարաբաղը նոր միջազգային համակարգ ներմուծելու հնարավորություն է, որից կարող են օգտվել փոքր պետությունները։ «Ես տեսա, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նորմալ եւ լիակատար գործում է։ Նախագահին ընտրում են արդեն 4-րդ անգամ։ Ես հասկացա, որ Լեռնային Ղարաբաղն ավելի հին պատմություն ունի, քան իմ Վիրջինիա քաղաքը, որտեղ ես ծնվել եմ մեծացել եմ»,- հավելեց Դոնալդ Վիլսոն Բուշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ