News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ապրիլի 26-ին իր Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է  հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք նախագահին կշտամբել են Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։

Ռիվլինը օգտագործել է զանգվածային սպանություններ կամ հայկական ողբերգություն եզրերը։ «Մեր բարոյական պարտքն է մատնացույց անել փաստերը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։ Մենք չպիտի անտեսենք դրանք։ Հայ ազգը ժամանակակից զանգվածային սպանությունների առաջին զոհը դարձավ։ Մենք չենք ձգտում դրա մեղքը բարդել կոնկրետ երկրի վրա, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում ջարդերի զոհերին։

Հոլոքոստի սարսափներից հետո հայ ազգի ողբերգության զոհերի հիշատակ հարգելը մեր հրեական պարտքն է՝ մարդկային եւ բարոյական։  Ես հպարտ եմ այստեղ՝ նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար, որպեսզի այս օրը նշեմ ձեզ հետ»,- ասել է Ռիվլինը հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց այս կապակցությամբ առաջին անգամ էին հրավիրել Իսրայելի նախագահի մոտ։

«Երուսաղեմի հայկական պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը հիասթափություն հայտնեց, որ Իսրայելը հայերի սպանությունները ցեղասպանություն եզրով չի բնութագրում»,- ասված է Իսրայելի  նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Նախագահը հայտարարել է, որ քննադատությունն ի գիտություն կընդունի եւ կարծում է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելի շատ բան անի հայերի սպանությունների հարցը բարձրացնելու համար։ Նա ընդգծել է այդ քննարկման կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ապրիլի 24-ին Երեւանում կայացել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնցում Իսրայելը ներկայացված է եղել 2 պատգամավորներից կազմված պատվիրակության եւ Հայաստանում Իսրայելի դեսպանի մակարդակով։ Պատգամավորներից մեկը՝ Կնեսետի փոխվարչապետ Նախման Շայը հայրենակիցներին կոչ է արել ճանաչել հայ ազգի ցեղասպանությունը։ «Դա մեր տարրական պարտքն է։ Մենք չպետք է տատանվենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ