News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստի դետեկտորը հաստատել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Միխայիլ Գլուշենկոյի ցուցմունքն առ այն, որ Գալինա Ստարովոյտովայի սպանության պատվիրատուն եղել է պետերբուրգցի գործարար Վլադիմիր Բարսուկովը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով հետաքննության իր աղբյուրները։

Փորձաքննության արդյունքները հաստատել է նախկին պատգամավորի փաստաբանը։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովան սպանվել էր 1998թ.  Սանկտ Պետերբուրգում։ Նրա սպանության գործով մեղադրանք էր ներկայացվել սպանության 8 մասնակցիների։ Նախկին պատգամավոր Գլուշենկոյին մեղադրանք էր ներկայացվել 2013թ. նոյեմբերին։ 2014թ. ապրիլին նա խոստովանել էր, որ սպանության մասնակից է եղել։ 2015թ. մարտին նա հետաքննության հետ գործարք էր կնքել՝ պարտավորվելով նշել հանցագործության պատվիրատուի անունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ