News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Կանադայի բնապահպանության եւ կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ Հարոլդ Ալբրեխտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում եւ ՌԴ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, Կանադայի պատվավոր հյուպատոս Արտաշես Էմինը եւ Մոսկվայում Կանադայի դեսպանատան ներկայացուցիչ Քորին Պետրիսորը:

Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով հայ-կանադական բարեկամական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կանադայի ցուցաբերած գործուն քայլերը, խորին շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին  այս պատմական օրերին Հայաստանի կողքին լինելու եւ ցեղասպանության ճանաչման հարցում սատար կանգնելու համար` մասնավորապես նշելով. «Մենք հույս ունենք, որ Կանադայի եւ մյուս բարեկամ երկրների աջակցությամբ, հայկական հզոր սփյուռքի եւ ՀՀ ջանքերի շնորհիվ մոտ է այն օրը, երբ ժամանակակից Թուրքիան ստիպված կլինի առերեսվելու սեփական պատմության եւ անցյալի հետ, ինչպես նաեւ խոստովանելու եւ ընդունելու 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը, որն այլ կերպ, քան ցեղասպանություն, անվանել անհնար է»:

Կանադայի բնապահպանության եւ կայուն զարգացման մշտական հանձնաժողովի նախագահ  Հարոլդ Ալբրեխտն, իր հերթին կարեւորելով մարդկության դեմ իրականացված ոճրագործությունների, մասնավորապես 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն, ընդգծել է. «Միայն ճանաչման եւ դատապարտման միջոցով մենք կարող ենք կանխել ապագայում նման ոճրագործությունների կրկնությունը, ինչն անթույլատրելի է: Կանադան 2006թ. դաշնային օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Որպես հայ-կանադական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ցանկանում եմ ընդգծել իմ մեծ ակնածանքը հայ ժողովրդի, Կանադայում բնակվող հայության նկատմամբ, ովքեր մշտապես աչքի են ընկնում մարդկային եւ մասնագիտական բարձր որակներով եւ օրինակելի առաջատարներ են իրենց ոլորտներում»:

Անդրադառնալով բնապահպանության ոլորտին` նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «Թեեւ բնապահպանության ոլորտում ՀՀ բնապահպանության նախարարության եւ կանադական կողմի միջեւ համագործակցության փորձ չկա, այնուամենայնիվ այս հանդիպումն առիթ է փոխգործակցության հեռանկարներ եւ հնարավորություններ քննարկելու համար»:

Կողմերն անդրադարձել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող  տարածքների պահպանության, կենսաբազմազանության պահպանման, հանքարդյունաբերության, թափոնների կայուն կառավարման եւ այլընտրանքային էներգիայի /մասնավորապես քամու, արեւի էներգիաների եւ կոշտ թափոնների վերամշակման միջոցով/  ստացման խնդիրներին, քննարկել երկու երկրների փորձն ու հնարավորությունները:

Որոշվել է առաջիկայում զարգացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կապերը եւ սերտ համագործակցություն սկսել վերոնշյալ ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ