News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին ԵԽԽՎ-ում զոհերի հիշատակը հարգելը կարեւորագույն իրադարձություն էր։ Այս մասին ապրիլի 27-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը։

Նրա խոսքով՝ Բելգիան այդ կապակցությամբ իր խոսքն ասելու առիթ արդեն ունեցել է։ «Մասնավորապես Բելգիան դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության հարցում հանդես գալ նախաձեռնությամբ։ Ես կցանկանայի հիշեցնել, որ ԵԽԽՎ-ում մենք ցուցահանդես ենք բացել, եւ կազմակերպության նախագահը ներկա է եղել հիշատակի արարողություններին։ Ես իմ պարտքն եմ համարել նաեւ այցելել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, որպեսզի մեր խորհրդարանի՝ Սենատի կողմից աջակցություն հայտնեմ հայ  ժողովրդին»,- նշեց Ռեյնդերսը։ Բելգիայի արտգործնախարարը հայտնեց, որ մայիսի 19-ին Բելգիայում ԵՄ շրջանակներում նախարարական ժողով կկայանա, որտեղ ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի տարբեր խնդիրներ կքննարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ