News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի «խելքը բան չի կտրում»  Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընդհանուր նահանջ է դաշտում, ԺԿ-ն կա, բայց ակտիվ վիճակում չէ, թույլ են, չունեն միլիարդներ, որ ինչ-որ բաներ անեն, առայժմ մտորումների մեջ են:

 «Անկում է ապրում քաղաքական կյանքը, ամբողջ խնդիրն այն է, որ հայ ազգը հարմարվող է, ուզում է, որ իր տեղը ուրիշը անի, ոչ մեկ չկա, որ պայքարում է, մի քիչ Ժիրայր Սեֆիլյանն է, էն էլ տարան, փակեցին, բայց էս քանի օրը կթողնեն: Չգիտեմ էլ՝ նրանց կհաջողվի բան անել, թե ոչ»,-ասաց Տիգրան Կարապետյանը:

ԺԿ առաջնորդը պատրաստվում է մայիսին մեկնել ճամփորդության, այս անգամ մեկ ամսով գնալու է կամ Ֆիլիպիններ, կամ Թաիլանդ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս Տիգրան Կարապետյանը մեկնել է մեծ ճամփորդության, ամիսներ շարունակ բացակայել Հայաստանից՝ լինելով տասնյակ երկրներում:

Տպել
Ամենաշատ