Ապրիլի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին ապրիլի 27-ին Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում ակնկալվող հանդիպումների մասին հարցին։
ՀՀ արտգործնախարարը նաեւ ընդգծել է, որ Ղարաբաղի խնդրի բանակցային կարգավորմանը այլընտրանք չկա։ «Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերի հետ հանդիպման ընթացքում ես ներկայացրել եմ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի գործադրած ջանքերը»,- հավելեց Նալբանդյանը։