News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 28-ամյա Զավեն Գ.-ն եւ 23-ամյա Արսեն Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Գ.-ն ապրիլի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Խաչիկ գյուղում ծխելու միջոցով օգտագործել է իր կողմից կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց, որից հյուրասիրել է Արսեն Հ.-ին եւ առաջարկել 25-ամյա Արթուր Ա.-ին: Հետեւանքը եղել է այն, որ Զավեն Գ.-ն եւ Արսեն Հ.-ն անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Զավեն Գ.-ից, Արսեն Հ.-ից եւ Արթուր Ա.-ից վերցվել են բացատրություններ:

Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ