Ապրիլի 25-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 59-ամյա Աշոտ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի /առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ 2-րդ մասի մեղադրանքով: