News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այս օրերին 1000 թուրքական կայք է կոտրվել հայ հաքերների կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողներին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ընդհանուր առմամբ` այս անգամ ակտիվությունն մեր կողմից էր: Հայկական կողմը շատ ուժեղ պատրաստվել էր, ճիգեր էին գործադրել, առանձին մայրուղիներ էին տրվել մեդիա կենտրոններին, որով  կարող էին արտասահմանյան լրատվամիջոցներին անխափան նյութեր ուղարկել: Հիմնական թիրախը armeniangenocide կայքն էր: Փաստացի չկարողացան խոչընդոտել մեր տեղեկատվական հոսքերը: Բոլոր լրատվամիջոցները, նաև արտաահմանյան, կարողացել են այստեղից նյութեր ուղարկել, պատրաստել: Պաշտպանությունը շատ լուրջ էր, այս իմաստով հաղթող ենք»,-ասաց նա։

Մեդիափորձագետը նշեց, որ չնայած ավելի ուժեղ հարձակման էին սպասում, սակայն, հարձակումները Թուրքիայի ու Ադրբեջանի հաքերների կողմից այնքան էլ ուժեղ չեն եղել։

«Թուրքական հաքերային խումբը հայտարարեց, որ մեր նախարարությունների կայքերն են շարքից հանել` ԱԳՆ, ՊՆ, բայց այդ հայտարարությունը իրականությանը չէր համապատասխանում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ մենք այլևս խնդիր չունենք վիճելու, թե արդյոք ցեղասպանություն եղել է, թե ոչ։  Մեր խնդիրը տեղափոխվել է քաղաքական-դիվանագիտական դաշտ։

 «Մենք հիմա պայքարում ենք նրա համար, թե արդյոք ինչ-որ երկիր պատրաստ է վատացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ