News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցած հանգստյան օրերին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-իրանական սահմանին ոչ սովարական սահմանախախտի են ձերբակալել:

Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը, ապրիլի 25-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում, տեղի բնակիչներից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ անձը փորձում է Իրանի կողմից անցնել Արաքս գետը:

Մի քանի րոպե անց սահմանապահների «ահազանգի խումբը» հայտնաբերել ու ձերբակալել է սահմանախախտին:

Ձերբակալվածը հայտարարել է, որ ինքը Իրանի քաղաքացի 23-ամյա Ս.-ն է, զինվորական: Նա նշել է, որ ապօրինի պետական սահմանը հատելու պատճառը ծառայակցի հետ կրոնական հողի վրա ի հայտ եկած տարաձայնություններն են եղել: Ձերբակալվածն ասել է, որ ինքը քրիստոնեություն է դավանում:

Ներկայումս սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի ԱԱԾ-ին՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները:

Սահմանախախտման դեպքի մասին հայտնած տեղի բնակիչը կպարգեւատրվի Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ