News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի  քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայիսի 9-ի՝ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ՝ վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում եւ համապատասխան հուշարձանների հարակից տարածքներում տոնական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Խորհրդակցության ժամանակ նաեւ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող երեւանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների՝ արդեն ավանդական դարձած այցերի կազմակերպման եւ ժամկետների հստակեցման նպատակով քննարկումներ են իրականացվել համապատասխան կառույցների հետ: Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առավել նպատակահարմար է դիտարկվել այցը կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում: Քաղաքապետը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հերթական այցի կազմակերպմանն ու պարբերաբար զեկուցել ընթացքի մասին:

Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով բարձրացվող խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստացվել է 199 հեռախոսազանգ: Ներկայացված 140 հարցերի տրվել են համապատասխան լուծումներ եւ սպառիչ պատասխաններ, իսկ մնացած 59-ը կատարման ընթացքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ