News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով մայրաքաղաքում կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ, որպեսզի շենքերը շահագործման հանձնվեն հնարավորին շուտ:

«Կառուցվող 4 բազմաբնակարան բանկելի շենքերով մենք, ըստ էության, ամբողջությամբ կլուծենք մինչ 2014 թվականի հունվարի 1-ը Երեւանում հաշվառված, քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային բոլոր շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը:

Սա, Երեւանի զարգացման քառամյա մեր ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը լուծում ենք այս տարի: Հետեւեք աշխատանքների ընթացքին, որպեսզի բոլոր շենքերը սահմանված ժամկետներում հանձնված լինեն շահագործման»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տպել
Ամենաշատ