News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարեւորելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտնի հայրերի այցը Հայաստան, նախաձեռնել էր խառը մենամարտերի երեք վարկածներով աշխարհի չեմպիոն Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) այցը Երեւան, որի կապակցությամբ էլ Բանկի աշխատակիցները ս.թ. ապրիլի 23-ի գիշերը հանդիսավոր կերպով  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին Գեղարդին եւ նրա եղբորը՝ Գեւիկ Մուսասիին:

Գեղարդը երկար տարիներ է համագործակցում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ՝ օգտվելով հայաստանյան առաջատար Բանկի կողմից մատուցվող ժամանակակից ծառայություններից:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Գլխամասային գրասենյակի նիստերի դահլիճում կազմակերպեց Մովսեսյան եղբայրների հանդիպումը լրագրողների հետ, որոնք հետաքրքրված էին չեմպիոնի գալուստով եւ անելիքներով: Հարցուպատասխանի ընթացքում Գեղարդ Մուսասին իր դրական զգացողությունները կիսեց ներկաների հետ, որոնք կապված էին Հայաստան գալու հետ, ներկայացրեց այցի բուն նպատակը՝ կապված Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եւ իր դերակատարության հետ, ինչպես նաեւ խոսեց առաջիկա մենամարտերի մասին՝ գնահատելով սեփական եւ հակառակորդի հնարավորությունները:

Երեւանում լինելու ընթացքում Մուսասի եղբայրները ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջեցին հուշահամալիրի տարածքում եւ ծանոթացան խորհրդանշական կառույցների պատմությանը:

Նպատակային այցից տպավորված եւ ոգեշնչված՝ ապրիլի 25-ին աշխարհահռչակ խառնամարտիկը մեկնեց Ամստերդամ պատրաստվելու սպասվող մենամարտին:

Հիշեցնենք, որ ներկայում Գեղարդ Մուսասին հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում եւ ըստ վերջինիս պաշտոնական ցուցակավորումների՝ միջինքաշային կարգի վարկանշային աղյուսակում 7-րդն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ