News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Beeline-ը տեղեկացնում է, որ  անցած հանգստյան եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ընթացքում ընկերության տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան:

Ընկերության կայքը, ֆիքսված, երկրորդ եւ երրորդ սերունդների բջջային ցանցերը, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածը գործել են բնականոն ռեժիմով եւ հաղթահարել բարձր լարվածությունն ու կիբերհարձակումների թվի կտրուկ աճը:

«Հայ ազգի համար կարեւոր այս օրերին Ընկերության բոլոր ծառայությունների անխափան աշխատանքի ապահովումը մեր առաջնահերթություններից էր: Հպարտ եմ, որ Beeline-ի բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակազմն արժանապատվությամբ լուծեց իր առջեւ դրված բոլոր խնդիրները, իսկ բջջային կապը, ինտերնետը, ընկերության պաշտոնական կայքն ու բջջային հավելվածը գործեցին անխափան՝ մեր բաժանորդներին ու մայրաքաղաքի հյուրերին ապահովելով Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ կիբերհարձակումներին դիմակայելու նպատակով ընկերության տեղեկատվական ռեսուրսները նախապես եւ հուսալի կերպով պաշտպանվել են մասնագիտացված միջոցներով, այդ թվում` ծրագրային ապահովումով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում բջջային կապի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ընկերությունը գործարկել է բջջային կապի լրացուցիչ շարժական բազային կայաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ