News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին, ժամը 14։30-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ Աքսերելացիոն ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում մասնակից 7 ստարտափ թիմերը հնարավորություն ունեցան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։ Հյուրերի կազմում էին ներկայացուցիչներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններից՝ Uber, Facebook, Granatus Ventures եւ այլն։

Հունվար ամսին մեկնարկած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի մշակած աքսելերացիայի ծրագիրը աննախադեպ էր իր մոտեցմամբ. ծրագրի ողջ ընթացքում ստարտափ թիմերը, աշխատելով փորձառու մենթորների եւ խորհրդատուների հետ եւ մուտք ունենալով գլոբալ տեխնիկական եւ բիզնես ռեսուրսներին, հնարավորություն ունեցան արագ ձեռք բերել այն հմտությունները եւ կապերը, որոնք անհրաժեշտ են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություն գրանցելու համար։ «Ծրագրին մասնակցելու համար դիմել էին շուրջ 40 ստարտափ, որից 7-ն են ընտրվել: 12 շաբաթների ընթացքում մասնակիցները մեծ ճանապարհ են անցել, կարողացել են ավելի հղկել իրենց ունեցած գաղափարը, մշակել դեմո տարբերակը, իսկ որոշ ստարթափեր նույնիսկ գտնել որոշակի ֆինանսավորում», - նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը:

Միջոցառման հյուրերից էր Րաֆֆի Գրիգորյանը, ով այժմ Uber ընկերության ինժեներական բաժնի ղեկավարն է։ Ստարթափերի ելույթները լսելուց հետո Րաֆֆին նշեց, որ ներկայացված գաղափարները բավականին նորարար են եւ միջազգային շուկայում կլինեն բավականին մրցունակ։ «Այսօրվա դեմո օրը ոչինչով չէր տարբերվում հայտնի աքսելերացիոն ծրագրերի դեմո օրերից, թե աշխատանքի որակի եւ թե գաղափարների նորարարության առումով», - նշեց Րաֆֆի Գրիգորյանը։ 

Աքսելերացիայի ծրագիրը միաժամանակ իրականացվում է աշխարհի 4 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններում։ Ծրագրի իրականցմանը մեծապես աջակցել էին Venture Hive-ը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոննների ցանցը, որի գլոբալ ծրագրի ղեկավար Էդ Ստայդլը ներկա էր դեմո օրվան եւ իր խոսքում կարեւորեց ստարտափ թիմերի զարգացման համար մենթորների խորհրդատվությունը եւ վերապատրաստման դասընթացները։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ստարտափների աքսելերացիայի ծրագրի ընթացքում  իրականացրեց մի շարք հանդիպումներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, ինչպես նաեւ Հայաստանում գտնվող հաջողակ ՏՏ ձեռներեցների, հավանական ներդրողների եւ ստարտափների միջեւ: Մասնագիտական եւ խորհրդատվական աջակցություն ստանալուց բացի մասնակիցներն օգտվել են նաեւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աշխատանքային տարածքից եւ համակարգիչներից, մասնակցել կենտրոնի կազմակերպած միջոցառումներին եւ դասընթացներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ