News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Գորիս» բժշկական կենտրոնում տնօրենի մրցույթ է հայտարարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նախկին տնօրեն Սլավիկ Ամիրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն դեռեւս անցած տարվա դեկտեմբերին:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ հիվանդանոցի տնօրեն է նշանակվելու Սաշիկ Խաչատրյանը, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է, «Որոտանի հէկերի համակարգի» գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի որդին:

Հիշեցնենք, որ Սլավիկ Ամիրյանը երկար ժամանակ աշխատանքի չէր գնում:  Դեռ անցած տարվա հոկտեմբերին լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կադրային ջարդ է սկսել հիվանդանոցում. աշխատանքից ազատվել էին Սլավիկ Ամիրյանի քրոջ որդին եւ հարսը, տարբեր տեղեկությունների համաձայն՝ հաջորդն աշխատանքից ազատվելու էր հենց Ամիրյանը: Սակայն, հիվանդանոցում պնդում էին, որ տնօրենը վիրահատվել է, բյուլետենի մեջ է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:

Տպել
Ամենաշատ