News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական պլանշետների պատվերներ կան Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Էկվադորից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Technology and Science Dynamics ընկերության նախագահ Վահան Շաքարյանը։ Երեւանում՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում ապրիլի 26-28-ը ընթացող ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Շաքարյանը  ընդգծել է, որ ընկերությունը պատրաստվում է պլանշետներ արտադրել լայն շուկայի համար։ «Սերիական արտադրությամբ Samsung-ի եւ  Apple-ի հետ մրցակցելն անիմաստ է։ Դրա փոխարեն ընկերությունն իրեն գտել է անհատական պատվերների մեջ։

Օրինակ հիմա մենք Ֆրանսիայից 8 հազար պլանշետի պատվեր ենք ստացել՝ դրանց հարմարեցված ծրագրային ապահովման համակարգով, որը տարբերվում է Android-ից։ Հիմա մենք ավարտում ենք դրանց համար ծրագրային ապահովման մշակումը։ Նրանք չեն հետաքրքրվում սովորական գործառույթներով պլանշետներով։ Նրանց պետք է սպեցիֆիկ աշխատանքի համար կիրառվող սարք, եւ մենք լուծում ենք այդ խնդիրը»,- հավելեց Շաքարյանը։

Ըստ նրա՝ մեկ այլ պատվեր ստացել են ԱՄՆ հյուրանոցային համալիրից, եւս մեկը՝ Էկվադորի դպրոցական համակարգից, որտեղ կրթական ոլորտի պետական ծառայողները ցանկանում են, որպեսզի երեխաների պլանշետները  համացանց մուտքի կամ տեսախցիկի հնարավորություն չունենան։

«Այնպես որ պատվերի պակաս չկա, ընկերությունում արդեն 100 մարդ է աշխատում։ Եթե հայկական պլանշետները չեն հայտնվում երեւանյան խանութներում, դա չի նշանակում, որ նախագիծը ձախողվել է։ Մենք կարծում ենք, որ չարժի ասենք 1000 պլանշետ արտադրել եւ փորձել մրցակցություն ստեղծել շուկայում կայացած հսկաների համար, այլ դրա փոխարեն արժի 1000 հատ պլանշետ արտադրել թիրախային հաճախորդների համար»,- պարզաբանեց Շաքարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ