News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4138-ի։ Այդ մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարությունը։ Եւս ավելի քան 6,5 հազար մարդ վիրավորվել է։

Նշենք, որ առավել ուժեղ ստորերկրյա ցնցումներ Նեպալում արձանագրվել են ապրիլի 25-ին, երկու ուժեղ ցնցում է եղել՝ 7,9 եւ 6,6 մագնիտուդով: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ հյուսիս-արեւմուտք։ Ավերվել է 1832 թվականին կառուցված 62-մետրանոց Ջարահարա աշտարակը, որը ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած Էվերեստում, որտեղ երկրաշարժից հետո սողանք է տեղի ունեցել: ՄԱԿ-ի գնահատմամբ, երկրաշարժի պահին աղետի գոտու տարածքում եղել է 6,6 մլն բնակչություն:

Երկրաշարժի հարուցած ձնահոսքի պատճառով երկու տասնյակից ավելի ալպինիստ է մահացել Էվերեստի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ