«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 26-ին, ժամը 18.30-ին Երևանի Նուբարաշենի 9-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: