News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թառաթումբ գյուղում արջը ջարդել է մեղվի փեթակը, մեղրը կերել, իսկ շրջանակը ջարդել եւ նետել հողամասի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թառաթումբի նախկին գյուղապետ Գագիկ Մաթեւոսյանը:

Նա նշեց, որ արջը երկու անգամ հարձակվել է նույն տնտեսության վրա, իսկ մյուս երկու դեպքերում տուժողները տարբեր մարդիկ են: «Արջը կետոտել է, թաթերի տեղը երեւում է, երեւի մի կես մլն դրամի վնաս է հասցրել: Ամեն օր էլ նույնն է, գյուղում ինչքան թութ կա, տակը ման է գալիս, մարդը իրավունք չունի դուրս գա մենակ, գնա զուգարան, որովհետեւ իր բակի մեջ գազանանոց կա, էլ ում ասեք, դիմել եմ, ոչ մեկ ռիսկ չի անում խփի, համ տուգանք է հասնում, համ գործ է հարուցվում, բայց սենց ոնց ապրեն էս մարդիկ, նույնը նաեւ գայլը, չէ՞ որ տենց գյուղացու վնասներն են ավելանում, կենդանիներ է կորցնում, բերքն է վնասում»,-ասաց նախկին գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 27-ին, ժամը 10.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը արջը ներխուժել է Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղ և վնասել մեղվի փեթակներ:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ արջը մտել է 3-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 11 տան բակ և վնասել մեղվի 4 ընտանիք:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ