News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օմար Ալ Բաշիրը, որի ձերբակալման օրդերը դեռեւս 2008թ. տվել էր Միջազգային դատարանը, վերընտրվել է Սուդանի նախագահի պաշտոնում։ ԿԸՀ տվյալներով՝ Ալ Բաշիրը հավաքել է ձայների 94.5 տոկոսը։

Ալ Բաշիրը նշում էր, որ իր հեռանալու դեպքում Սուդանը կդառնա արտասահմանցի ներթափանցած ծայրահեղականների կենտրոն։ Ընդդիմությունը նրան մեղադրում է երկրում բռնություններ գործադրելու մեջ, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Օմար Հասան Ալ Բաշիրը Սուդանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1989թ-ից։ Նրա կառավարման  տարիներին քաղաքացիական պատերազմի արդյունքում Սուդանից առանձնացել էին հարավային նահանգները, որոնք ձեւավորել էին Հարավային Սուդանի անկախ պետությունը, որի հետեւանքով Դարֆուրում զինված հակամարտություն էր սկսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ