News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի ներկա և նախկին աշխատակիցները վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած մեկ ամսվա աշխատավարձը կստանան վաղը` ապրիլի 28-ին: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը:

«Մեկ ամսվա աշխատավարձը դեռ չեն վճարել, բայց, ամենայն հավանականությամբ, վաղը նաիրիտցիները կստանան: Եթե վաղն էլ չլինի, մինչև ապրիլի վերջ անպայման կստանան»,-ասաց Անուշ Հարությունյանը:

Հարությունյանը տեղեկացրեց, որ մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը նաիրտցիները բողոքի երթ կանցկացնեն:

Նշենք, որ Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 17-ին, նաիրիտցիների հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ապրիլի 27-ին վճարել մեկ ամսվա աշխատավարձը եւ պարտքի մարման ժամանակացույց էր ներկայացրել, ըստ որի, աշխատանքից ազատված նաիրիտցիները 2 ամիսը մեկ աշխատավարձ կստանան մինչեւ պարտքն ամբողջությամբ կմարվի:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ