News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ապրիլի 26-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որն անցկացվում է արտահանմանն ուղղած արդյունաբերական քաղաքականության պետական աջակցության ծրագրերի շրջանակում:

Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, արտահանման շուկաներով, առկա խնդիրներով եւ դրանց լուծման ուղղությամբ  հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է տեղական արտադրողներին պետական աջակցության ծրագրերին եւ նշել, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում աջակցում է եւ շարունակելու է օժանդակել բոլոր այն նախաձեռնողներին, ովքեր ցանկանում են արտադրել եւ արտահանել:

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող՝ սննդամթերք, բնական հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ, բնական եւ հանքային ջրեր, գինի, կոնյակ եւ գարեջուր, ծխախոտ, թեթեւ արդյունաբերություն, փայտամշակում, կենցաղային քիմիա, շինանյութ եւ ապակյա տարաներ, դեղագործություն, ոսկեգործություն, ադամանդագործություն եւ ժամագործություն, հանքարդյունաբերություն եւ մետալուրգիա, ճշգրիտ ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն շուրջ 330 ընկերություն: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները եւ աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ