News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը միացել է Հրանտ Դինքի սպանության գործում արդարության համար պայքարող ակտիվիստների ակցիային։

Հայկո Ջեփքինը Twitter-ի իր էջում տեղադրել է Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստին ներկա գտնվելու կոչ-պաստառը, որում գրված է. «Մարդասպանին պաշտպանողը սպանության հանցակիցն է։ Հրանտի համար, արդարության համար»։

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու ապրիլի 28-ին, Ստամբուլի Չաղլայանի դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ