News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նեպալում ավերիչ երկրաշարժից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար 5 մլն դոլարի չափով անհապաղ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Բոլոր միջոցները տրամադրվելու են այդ երկրի Առողջապահության նախարարությանը:

Երկրաշարժից հետո առաջին ժամերին ԱՀԿ-ն Նեպալի հիվանդանոցներին դեղորայք էր տրամադրել, ինչը հնարավորություն կընձեռի երեք ամսվա ընթացքում ավելի քան 40 հազար մարդ բուժել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, IHS վերլուծական ընկերության փորձագետների հաշվարկներով, ավերիչ երկրաշարժի հետեւանքով տնտեսական վնասը կարող է 5 մլրդ դոլար կազմել կամ երկրի ՀՆԱ-ի 20%-ը:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ էլ, վնասը կարող է 1-ից մինչեւ 10 մլրդ դոլար կազմել եւ նույնիսկ ավելի:

7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Նեպալում գրանցվել է ապրիլի 25-ի առավոտյան: Զոհերի թիվն արդեն գերազանցել է 4.100-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ