News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների որոնողական եւ փրկարարական աշխատանքներում թագավորական Ռազմածովային ուժերի անօդաչու թռչող սարքեր կներգրավի:

Հետախուզական անօդաչու սարքերը կարող են օգտագործվել Լիբիայից Եվրոպա ուղեւորվող ներգաղթյալներով գերբեռնված նավերի որոնողական աշխատանքներում: Telegraph-ի փոխանցմամբ, նաեւ հեռակառավարվող ScanEagle նոր ինքնաթիռ կօգտագործվի:

Ավելի վաղ բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը հաղորդել էր, որ Միջերկրական ծովում ներգաղթյալների հոսքը վերահսկելուն ուղղված ԵՄ գործողությունների համար Լոնդոնը դեսանտային HMS Bulwark նավ կտրամադրի, երկու նավ եւ երեք ուղղաթիռ:

Հյուսիսաֆրիկյան երկրներից Եվրոպա ուղեւորվող փախստականների զոհվելու խնդիրն առավել սուր դարձավ, երբ մեկ շաբաթ առաջ իտալական Լամպեդուզա կղզուց 200 կմ դեպի հարավ խորտակվեց 700 ներգաղթյալների փոխադրող նավը: Դրանից հետո ԵՄ անդամ երկրների ղեկավարներն արտահերթ գագաթաժողով հրավիրեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ