News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդն առաջարկել է ֆինանսական շուկայի զարգացման ճանապարհով սահմանափակել երկրում արտարժույթի օգտագործումը: Խորհրդի անդամները Կենտրոնական բանկին եւ կառավարությանը խորհուրդ են տվել բանկային համակարգի լիկվիդայնության եւ կապիտալիզացիայի, ինչպես նաեւ տարածաշրջանային բանկերի կայունության ապահովման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

Վերջին կես տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը ռուբլու հանդեպ կտրուկ աճել է: Դեկտեմբերի կեսերին, 2014 թվականի կեսերի համեմատ, աճը կազմել է գրեթե 100%: Lenta.ru-ն հիշեցրել է, որ դոլարի գինը հասել է 80 ռուբլու սահմանագծին:

Ռուսաստանում ներկայում արտարժույթի գնման, վաճառքի կամ պահելու մասին օրենսդրություն գոյություն չունի: Միաժամանակ, արտարժույթով գործարքներն արգելված են, իսկ ապրանքներ եւ ծառայություններ առաջարկողները պարտավոր են գները ռուսական ռուբլով նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ