News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օրեգոնի նահանգում Sweet Cakes by Melissa հրուշակարանի սեփականատերերին տուգանել են 135 հազար դոլարով այն բանի համար, որ նրանք հրաժարվել են տորթ թխել գեյ-հարսանիքի համար: Այդ գումարը կուղղվի լեսհուհի զույգի բարոյական վնասի փոխհատուցմանը:

Աարոն եւ Մելիսա Քլայններին տորթ թխելու պատվերը Ռեյչել եւ Լաուրել Բոումեն-Քրայերները տվել են 2013 թվականին, սակայն հրուշակարանի սեփականատերերը հրաժարվել են ընդունել պատվերը՝ հայտարարելով, որ իրենց որոշումը պայմանավորված է իրենց կրոնական համոզմունքներով:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, Քլայնները խախտել են խտրականության դեմ պայքարի օրենքը, որն արգելում է, մասնավորապես, հրաժարվել սպասարկումից ռասայական, սեռական, տարիքային, կրոնական եւ այլ դրդապատճառներով:

Երբ մամուլում հայտնվել է Քլայններին տուգանելու տեղեկությունը, GoFundMe կայքում մեկնարկել է ի պաշտպանություն նրանց արշավը: Կարճ ժամանակում համացանցի օգտատերերը հրուշակարանի սեփականատերերի համար 100 հազար դոլար գումար են հանգանակել: Սակայն կայքի ղեկավարությունը դադարեցրել է միջոցների հավաքումը՝ համարելով, որ արշավի նպատակներն անօրինական են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ