News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված, 2011թ. մայիսի 28-ին Երեւանում «Գոհար» երգչախմբի անցկացրած՝ ««Գոհարը» Հայաստանի աստղերի հետ» համերգն արդեն հասանելի է DVD սկավառակներով: Սկավառակների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 27-ին:

«DVD-ն պատրաստ էր մեկուկես տարի առաջ, չթողարկելու պատճառն այն էր, որ մեր մաեստրոն՝ Սեպուհ Աբգարյանը վատառողջ էր: Ցավոք՝ նա այսօր մեզ հետ չէ, բայց  երկնքում մեզ հետ ուրախ է այս միջոցառման համար: Հիմա ուզում ենք ներկայացնել հանրությանը, որ Գոհարը կա, գործում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբի գործադիր տնօրեն Սեւակ Սերոբյանը:

DVD սկավառակները երեքն են, որոնցից երկուսում համերգի երկու մասերն են, երրորում՝ ««Գոհարը» Հայաստանի աստղերի հետ» համերգի աշխատանքների մասին պատմող երաժշտական ֆիլմ:

Միջոցառմանը շնորհակալագրեր, մեդալներ հանձնվեցին համերգին մասնակցած  անձանց՝ այդ թվում արտիստներ Թաթային, Նունե Եսայանին, Շուշան Պետրոսյանին, Հայկոյին, Անդրեին, Լեյլա Սարիբեկյանին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, Արամեին, Ռոլանդ Գասպարյանին, Արսեն Սաֆարյանին, Զարուհի Բաբայանին, որոնցից մի քանիսը ներկա էր միջոցառմանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գոհար Խաչատրյանը, մաեստրոներ, երաժշտագետներ:

Նշենք, որ նվագախումբն այսուհետեւ նոր դիրիժոր ունի՝ Նատալի Գալստյանը, որը նախքան նախկին դիրիժոր Սեպուհ Աբգարյանի մահանալը աշխատել է նրա հետ:

Նշենք, որ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբ-երգչախմբը հիմնադրման օրվանից մինչև 2014թ. ղեկավարել է կիպրոսցի Սեպուհ Աբգարյանը, որը միաժամանակ հանդիսանում էր նաեւ նվագախմբի  գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: Այսօր նվագախումբը կազմված է մոտ 150 երաժիշտներից, 12-15 երգիչ-մեներգիչներից, 15 պարողներից։ Նվագախումբը «Գոհար» է կոչվել հիմնադիր եղբայրների մայրիկի՝ Գոհար Խաչատուրյանի պատվին: Համույթը համերգներով հանդես է գալիս ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքահայ օջախներում:Համերգներից ստացված հասույթի մեծ մասն ուղղվում է բարեգործական ծրագրերին:

Նշենք, որ 2011թ. համերգն անցել էր 3D լազերային շոու-ներկայացմամբ, որտեղ պատկերվել էր Հայաստանի պատմությունը:

Տպել
Ամենաշատ