News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աննախադեպ առճակատման արշավի արդյունքում հնարավոր չեղավ մեկուսացնել Ռուսաստանին, եւ նրանք, ովքեր ձեռնարկեցին այդ արշավը, սկսում են հասկանալ դա: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առճակատման աննախադեպ արշավի օբյեկտ դարձանք, եւ ոչ միայն տնտեսական եւ ֆինանսական՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, այլեւ տեղեկատվական եւ քարոզչական արշավի տեսքով՝ այդ բառի ամենավատ իմաստով: Եվ նպատակն ուղղակիորեն հայտարարվեց. Ռուսաստանի մեկուսացում: Դա անել չհաջողվեց»,- ասել է Լավրովը:

«Նրանք, ովքեր սկսեցին այդ արշավը, արդեն հասկանում են, որ դա անհեռանկարային է»,- հավելել է ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ