«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Լիբիայի արեւելյան հատվածում հինգ լրագրողի են սպանել, ովքեր աշխատում են լիբիական հեռուստաալիքներից մեկում:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդում էին, որ լիբիական մասնավոր հեռուստաալիքներից մեկի նկարահանող խմբի հինգ անդամներին մահացած են գտել Բայդա քաղաքից ոչ հեռու: AP գործակալության փոխանցմամբ, լրագրողներին առեւանգել էին ութ ամիս առաջ:
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները տեսանյութ էին հրապարակել, որում Լիբիայում ԻՊ-ի դաշնակից կազմավորումները եթովպացի քրիստոնյաների մահապատժի ենթարկելու կադրեր էին: