Ցավալի էր, երբ ԽՍՀՄ ԱԳ նախարարը ծաղկեպսակ էր դնում Աթաթուրքի շիրմին: Այս մասին «Պոզներ» հաղորդաշարի հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք նա ցավում է ԽՍՀՄ փլուզման առիթով, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Իհարկե, Խորհրդային միությունը հայերին շատ բան է տվել, Ցեղասպանությունից տառապած փոքրիկ երկիրը կարողացավ դառնալ ԽՍՀՄ առաջատար պետություններից մեկը: Իրականում Խորհրդային միության ժամանակ մենք կարողացանք վերածնվել: Այդ ժամանակ մեզ համար ավելի անվտանգ էր… Բայց երբ ԽՍՀՄ ԱԳ նախարարը ծաղկեպսակ էր դնում Աթաթուրքի շիրմին, դա արեց նաեւ հայ ժողովրդի անունից, եւ դա ցավալի էր»: