News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 27-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում, կայացավ աշխարհահռչակ օպերային երգչուհի, լավագույն դրամատիկ սոպրանո Մարիա Գուլեգինայի համերգը: Աշխարհի առաջատար թատրոնների Մետրոպոլիտեն օպերայի, Լա Սկալայի, Քովենթ Գարդենի, Վիեննայի օպերայի Պրիմադոննան բեմ բարձրացավ սեւ զգեստով՝ այդպիսով հարգելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ֆոտոռեպորտաժ):

Բուռն ծափահարությունների ներքո Գուլեգինան կատարեց Վերդիի «Դիմակահանդես» օպերայից «Morro ma prima in grazia» արիան:

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցին նաեւ պարտիաներ Ջակոմո Պուչինիի եւ Ումբերտո Ջորդանոյի օպերաներից:

Ունկնդրին մեծ հաճույք պատճառեց նաեւ լիրիկական տենոր Հովհաննես Այվազյանի հետ Գուլեգինայի ինքնատիպ դուետը:

Համերգն ավարտվեց օպերային երգչուհու կատարմամբ Կոմիտասի «Կռունկ»-ը, որը ներկաներից ոչ մեկին անտարբեր չթողեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ