News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին իր ելույթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքի մասին։ Այդ մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։

«Այսօրվա այլ տեղեկատվության հետ նախագահին զեկուցել են այդ մասին»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե հնարավոր է՝ Էրդողանի արտահայտությունն ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, բացասաբար անդրադառնա «Թուրքական հոսք» նախագծի վրա, Պեսկովը բացասական պատասխան է տվել. «Ոչ։ Մենք արդեն ասել ենք, որ մեր բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը մեզ համար գերակա է։ Տվյալ դեպքում հուսով ենք, որ հարաբերությունները նույն հետեւողականությամբ կզարգանան, ինչպես զարգացել են մինչ օրս»,- ասել է նա։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախատել էր այն բանի համար, որ վերջինը 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն է կոչել: «Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանն այդ հարցի շուրջ ցեղասպանություն բառն է օգտագործում: Չափազանց վշտացած եմ, որ Պուտինը դիմեց այդ քայլին: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում եւ Ղրիմում, անհերքելի է: Ցեղասպանություն բառն օգտագործելուց առաջ նրանք պետք է նախ պարզաբանեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ»,- ասել էր Էրդողանը։

Ավելի վաղ քննադատությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳՆ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ